Զագրեբն առաջին անգամ կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

զագ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը պատմության մեջ առաջին անգամ կանցկացնի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այն կկայանա 2025թ-ի սեպտեմբերի 13-21-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

2024-ին կանցկացվի ոչ օլիմպիական քաշերի Աշխարհի առաջնություն, որը կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան։

Այն կանցկացվի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո (21.10-27.10)` 28.10-31.10։

--00—ԼՀ