Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում կմրցեն Ֆրանսիայի և Մարոկկոյի ընտրանինները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1099581.jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում կմրցեն Ֆրանսիայի և Մարոկկոյի ընտրանինները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի 22-րդ առաջնության բացահայտումներից մեկը Մարոկկոյի ընտրանին է, որն արդեն իսկ նվաճել է բազմաթիվ ֆուտբոլասերների սրտերը: Հենց Մարոկկոն հետագա պայքարից դուրս թողեց նախ՝ Իսպանիային, այնուհետ՝ Պորտուգալիային: Մարոկկոն աչքի է ընկնում թիմային խաղով, որն էլ կարող է որոշիչ լինել կիսաեզրափակիչում` Ֆրանսիայի դեմ խաղում:

Ֆրանսիայի հավաքականն այս Մունդիալի ֆավորիտներից է ի սկզբանե: Աշխարհի գործող չեմպիոններին որոշ խաղեր հեշտությամբ էին տրվում, որոշները` ոչ, բայց Ֆրանսիան միշտ կարողանում էր օգտագործել իր մի քանի ֆուտբոլիստների անձնական որակները:

Երկու թիմերը մինչ այս միմյանց հետ մրցել են 5 անգամ: Ֆրանսիայի ընտրանին այդ խաղերից 3-ում հաղթել է, մեկում առավելության է հասել Մարոկկոն, ևս մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Մունդիալ-2022-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին և կմեկնարկե Երևանի ժամանակով 23-00-ին:  

--00—ԶՀ