Նիդերլանդներ-ԱՄՆ հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով. քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Ավարտվեց ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի առաջին՝ Նիդերլանդներ-ԱՄՆ հանդիպումը։ Եվրոպական թիմը հաղթեց հյուսիսամերիակցիներին և քառորդ եզրափակչի առաջին մասնակիցն է։

Նարնջագույնները հաղթեցին 3-1 հաշվով ու դարձան քառորդ եզրափակչի առաջին մասնակիցները։ Նրանց մրցակիցը հայտնի կդառնա այսօր․ դա կլինի Արգենտինա-Ավստրալիա հանդիպման հաղթողը։

Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի երկրորդ՝ Արգենտինա-Ավստրալիա հանդիպումը։

--00—ԼՄ