Հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ձ

Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում աճել է 20-30սմ-ով, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15սմ-ով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում՝ 50-80սմ-ով։

1

--00—ԼՀ