4 մարզում մառախուղ ու ձյուն է. ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով, իսկ Արագամոտնի, Կոտայքի և Սյունիքի (Սարավան, Զանգեր) մարզերում ձյան տեղումների հետ առկա է նաև մառախուղ, ինչը հավերլյալ դժվարություններ է ստեղծում երթևեկության համար:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում:

--00—ԼՄ