Վարդենյաց լեռնանցքում բուք է, փակ՝ բեռնատարների համար, Բերդ-Ճամբարակ ճանապարհը ևս փակ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։

Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ