Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար. Վարդենյաց լեռնանցքում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

բուք
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն), Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների (բուք է, ձյուն), Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում տեղում է ձյուն։

--00—ԼՄ