Էկվադորի ոստիկանությունը գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

էկ.

 Էկվադորի ոստիկանությունը գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն, զոհերի թիվը հասցել է երկուսի, իսկ վիրավորներինը՝ 9-ի: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Էկվադորի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Էկվադորի գիշերային վայրում, որտեղ անկարգություններ են սկսվել, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել են:

«Ոստիկանությունը հաստատել է, որ դա պայթյուն էր և այն որակել որպես ահաբեկչություն։ Երկու մարդ զոհվել է, ինը մարդ վիրավորվել»,– ասված է օպերատիվ հաղորդագրության մեջ։

Նախագահ Դանիել Նոբոան հունվարի 8-ին 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ բանտային համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար բանակն օգտագործելու նպատակով: Դրանից հետո մի շարք քաղաքներում և բանտերում սկսվեցին անկարգություններ։ Հունվարի 9-ի գիշերը հանցագործները սկսեցին այրել մեքենաներ և ավտոբուսներ, ինքնաշեն ռումբերը պայթեցին Գուայաքիլում, ավազակները ժամանակավորապես գրավեցին տեղական հեռուստաընկերության շենքը՝ պատանդ վերցնելով 139 աշխատակցի։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ անհայտ անձինք առևանգել են յոթ իրավապահների մայրաքաղաք Կիտոյում և Մաչալա քաղաքում:

 --00—ԼՀ