Քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են․ Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․

««Իրատես եղե՛ք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:

Իրատես եղե՛ք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:

Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…

Ու, հա, քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»։

--00—ՅՄ