ՀՀ-ում օգոստոսի 17-18-ը սուգ հայտարարվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

299806975_484054280391665_500231303926240615_n.jpg

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել ՀՀ-ում սուգ հայտարարելու վերաբերյալ։ 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ",-ասված է որոշման տեքստում:

--00--ԶՀ