54-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

նգ

ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Մարինե Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ