Բաքուն պահանջում է, որ ՀՀ ԶՈւ-ի վերահսկման մասին կետ լինի պայմանագրում․ ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքումը պետք է օգտագործել մեր երկրի շահերի համար՝ մեծացնելով մեր առևտրաշրջանառությունը, որպեսզի ՀՀ տարածքով Իրանը դուրս գա ԵԱՏՄ շուկա։ Այն հնարավորություն կտա հետագայում Իրանի հետ զենքի գնման համագործակցություն ձեռք բերել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Խոսելով ՀՀ-ի կողմից զենք գնելու պայմանագրերի կնքման մասին՝ ռազմական փորձագետը նկատեց, որ կարևոր է զենքը ինտեգրել հայկական ԶՈւ-ին, զորավարժություններ կազմակերպել, որպեսզի նրանց արդյունավետությունը բարձրանա, մինչդեռ 2020 թվականից հետո զորավարժություններ չեն անցկացվել։ Նրա համոզմամբ, կարևոր հանգամանք է նաև միջին օղակի ստեղծումը, որը տեխնիկայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապը կկանոնակարգի։

Անդրադառնալով Բաքվի այն պահանջներին, որ սահմանազատման գործընթացը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից, Մանգասարյանը նկատեց, որ սահմանազատումը թողնելով հետագային՝ Բաքուն միտումնավոր նոր խնդիրներ է առաջացնելու․ «Բաքուն ասելու է՝ այս–այս քարտեզով պետք է սահմանազատում անել, սա իմ գյուղը, ճանապարհն է, բոլոր ստրատեգիական հատվածներում կուզենա հաջողություն գրանցել, չպետք է խաղաղության պայմանագրից այն առանձնացվի։ Բաքուն Արցախի ՊԲ-ն կազմալուծելուց հետո պահանջում է ՀՀ ԶՈւ-ի վերահսկում, ինչը ևս շատ վտանգավոր է և հայկական կողմը չպետք է համաձայնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ