Տարիների մշակված օպերացիա էր, ինչին մեր զինուժն արժանի հակահարված է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Հենակետ» վերլուծական կետրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ հակառակորդն այս օրերին կիրառել է իր սպառազինության 100 տոկոսը՝ ԱԹՍ-ներից մինչև հրթիռային տարբեր համակարգեր: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ թշնամին զրահատեխնիկայի ավելի քան 100 միավոր է կորցրել, իսկ դա նրա պոտենցիալի 35-40 տոկոսն է:

Մանգասարյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը բջջային կապի մեր օպերատորներին թույլ հարվածներ է հասցնում: Բացատրում է՝ գուցե նրան պետք են կապի մեր օպերատորների կոորդինատները: Հետևաբար, ընդգծում է, հասարակությունը  պետք է գիտակցի՝ բաց կապով խոսակցությունը կարող է ահռելի վնաս հասցնել մեր զինուժին:

Թշնամու մարտավարության մասով մեր զրուցակիցը հետևայլ դիտարկումներն է առանձնացնում. «Նրանք առաջին իսկ պահից փորձել են չեզոքացնել հրամանատարական կազմը, ինչն, իհարկե, հաջողությամբ չի պսակվել: Ըստ տարբեր գնահատականների՝ սա ոչ թե ամիսների, այլ տարիների մշակված օպերացիա էր, ինչին մեր զինուժն արժանի հակահարված է տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ