Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման անկեղծ ջանքերին. Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

պն

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, հայտնում է 1lurer.am-ը։

Նա նշել է, որ մշտապես «ադրբեջանցիների կողքին են եղել նրանց արդար պայքարում»: Թուրքիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ 2023 թ․ Ադրբեջանի զինուժի հետ անցկացրել են 14 համատեղ զորավարժություն:

«Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև համապարփակ և մնայուն խաղաղության պայմանագրի միջոցով։ Աջակցում ենք դրան ուղղված անկեղծ ջանքերը և ցանկանում ենք նաև, որ այն հնարավորինս շուտ դրական հանգուցալուծում  ստանա։ Ողջունում ենք երկու երկրի վերջին օրերին կայացրած որոշումը՝ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլեր կատարելու մասին»,- հայտարարել է նա։

 --00--ԼՀ