Սևանի, Թալինի, Արթիկի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ա

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

 --00—ԱՊ