Չի կարելի հայ զինվոր սպանել ու ասել՝ ռևանշիզմից վախենում ենք, ուրեմն` նորմալ հարաբերություն հաստատի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, դժվարեցնեն պայմանագրի կնքումը։ Ես դա շատ բացասական եմ գնահատում։ Մենք էլ, նրանք էլ լավ գիտենք, թե ինչ առաջարկներ ենք մենք փոխանցել և ինչի շուրջ ենք բանակցում։ Հիմա անընդհատ դրա մասին խոսելը արհեստական խնդիրներ է առաջացնում։  Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Խաղաղության պայմանագրի» շուրջ Ադրբեջանի հետ տարվող բանակցություններից։

«Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո, ժամանակ կանցնի, ևչեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում։ Եվ այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի են, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան  116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց նաև, որ չի կարելի հայ զինվոր սպանել ու ասել՝ ռևանշիզմից վախենում ենք, ուրեմն` նորմալ հարաբերություն հաստատի քո հարևանների հետ։

Մնարամասն՝ տեսանյութում։

--00—ԼՀ