Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեղավորները խստագույնս պատժվելու են․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին բանակում սպանությունների թվի կտրուկ աճին՝ տեղեկացնելով, որ մեղավորները խստագույնս պատժվելու են:

«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:

Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:

Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին»,-գրել է Ալեն Սիմոնյանը։