Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել սպանել գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

․

Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել սպանել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին»,- այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման փոխհրամանատար Շեյխ Նաիմ Ղասեմը։

«Թանսիմ» գործակալության հաղորդմամբ  նա գլխավոր խոչընդոտն էր տարածաշրջանում Վաշինգտոնի առաջխաղացման համար: 

«Թրամփը որոշում չէր կայացնի բացեիբաց կերպով սպանել Ղասեմ Սոլեյմանիին, եթե նա անդադար չտապալեր Միացյալ Նահանգների հեգեմոնիկ ծրագրերն ամենացավալի կերպով»,- ասել է փոխհրամանատարը:

«Հեզբոլլահի» ներկայացուցչի հաղորդմաբ գեներալ Սոլեյմանին այսպիսի մեծ տեղ չէր ունենա մարդկանց սրտերում, եթե չլինեին նրա ձեռքբերումներն ու դիմակայությամբ գրանցած հաղթանակները:

--00--ԱՀ