Սպանություն՝ պոստում. զինվորը սպանել է ծառայակից սպային. Հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

sp.

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ Հանգամանքները ճշտվում են։

Աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը տանը հանգիստ քնած է եղել եւ սպանությունը տեղի չէր ունենա, եթե կորպուսի հրամանատարը ճիշտ փոխհարաբերությունների մեջ լիներ իր ենթակայության անձնակազմի հետ եւ փորձեր հարթել սպաների եւ զինվորների միջեւ ծագած վեճերը։

 --00--ԼՀ