«Մեծամոր»-ից հայտնաբերված կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի ողեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

406015839_315780957919071_3963304858389918928_n

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում մեկնարկել է բացառիկ հնագիտական աշխատանք։

Շենքային պայմաններում բացվել է 2022 թ․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված կարասային թաղումը։

Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն ասել է, որ կարասը մինչև պեղվելը անցել է երկու ռենտգեն հետազոտություն  բացառելու համար, որ կարասում չկան մետաղական իրեր։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ  կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր։

ըւյ

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղման արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ապակե սրվակի բեկորներ՝ քայքայված վիճակում։

Կարասային թաղումից հայտնաբերված նյութերը կենթարկվեն լաբորատոր հետազոտության, կմաքրվեն, կվերականգնվեն ու կհամալրեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը։

--00—ՅՄ