«Կարաս» գինիները համաշխարհային փորձագետների ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

տ

Հայկական առաջատար «Կարաս» գինիները շարունակում են նվաճել միջազգային շուկան: Այս տարի նրանք բարձր գնահատանքի են արժանացել «James Suckling» հեղինակավոր կայքի կողմից։ Վարկանշավորման արդյունքում Karas Varietal Areni 2021 գինին ստացել է 91, Grand Karas 2017-ը՝ 94, Karas Reserve Areni Sireni 2020-ը՝ 93, Karas Red Blend 2021-ը՝ 91, Karas White Blend 2021-ը՝ 91, Single Vineyard Areni 2021-ը՝ 92 միավոր։ Jamessuckling.com նախագծի հիմնադիրն ամերիկացի լրագրող, հռչակավոր Ջեյմս Սաքլինգն է, ով համարվում է գինու ամենաազդեցիկ քննադատներից մեկն աշխարհում։ Տարբեր երկրներում սփռված նրա թիմը միայն 2021 թվականին համտեսել և գնահատել է 25000-ից ավելի անուն գինի:

Հատկանշական է, որ «Կարասը» Ջեյմս Սաքլինգի կողմից գնահատված դեռևս միակ հայկական գինու ապրանքանիշն է:

կ

«Կարաս» գինիների նախագիծը հիմնվել է 2004 թվականին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի և նրա զարմուհու՝ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանի կողմից: 2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը` «Կարաս»-ը դարձել է հայկական գինու առաջատար ապրանքանիշներից մեկը Հայաստանում և արտերկրում: Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում են տեղակայված խաղողի այգիները, որտեղ աճում է մոտ 30 խաղողի սորտ` ինչպես տեղածին, այնպես էլ միջազգային:

«Կարաս»-ի տեսականու մեջ մտնում է արդեն 21 անուն գինի, այդ թվում և՛ մոնոսորտ, և՛ կուպաժավորված։ Գինիների ստեղծման և զարգացման մեջ ներգրավված են խաղողագործության և գինեգործության ոլորտի լավագույն մասնագետները Հայաստանից և Արգենտինայից, իսկ նախագծի խորհրդատուն աշխարհահռչակ էնոլոգ Միշել Ռոլանն է: