Գրիգորի Սահակյանի մատուցած ռազմական ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

․

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց  հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ:

Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել»:

--00--ԱՀ