BMW X5-ը բախվել է Ford Transit-ին, ապա տապալել գազախողովակի մի քանի սյուներ․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

վթ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մխիթարյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Մ. Խորենացի փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ապա կոտրել ճանապարհին տեղադրված գազախողովակների մի քանի երկաթե հենասյուն, ապա՝ գազի բաշխիչ տուփերն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվերեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ