Մահվան ելքով վրաերթ՝ Մասիսում. վարորդը փախուստի չի դիմել, տուժածը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

վթար

Մայիսի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմանում Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ազատ Մ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 62-ամյա Աբել Ս.-ին։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, որը 2 ժամ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: