Կարեն Առաքելյանը՝ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

2023-11-15-20-38-38-750x375

«Ուրարտու» ՖԱ-ն հայտարարել է նոր նշանակման մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Կարեն Առաքելյանը։ Մասնագետը երկար տարիներ աշխատել է մեր ակումբի ակադեմիայի կառուցվածքում, մարզել պատանի ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ այս պաշտոնում նա փոխարինել է ռուս մարզիչ Իգոր Պադերինին, որը «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից:

Շնորհավորում ենք մասնագետին և մաղթում հաղթանակներ ու նվաճումներ թիմի ղեկին»,- գրված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ