Գեղարքունիքում Արցախից բռնի տեղահանված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

401080128_727601209400581_6175665118204375516_n

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։

Մարզպետ Կարեն Սարգսյանին զեկուցվել է, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։

Աշխատանքի են անցել 5 մանկավարժներ, ևս 4 անձ՝ դպրոցների սպասարկման ոլորտում։

Մեկական բժիշկ և բուժքույր աշխատանքի են անցել Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։

Հաշվառվել են գյուղոլորտի 17 մասնագետներ, որոնց շրջանում, մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվելու, որպեսզի նրանք կարողանան օգտվել պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերից։

--00—ՅՄ