Փաշինյանն ու յուր մերձավորներն արդեն պատրաստվում են Ամանորին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Չնայած Արցախի կորուստից, հարյուրավոր, այդ թվում և քաղաքացիական մարդկանց զոհվելուց օրեր են անցել, բայց Հայաստանի իշխանություններն արդեն պատրաստվում են նշել Ամանորը՝ համապատասխան զարդարանք տալով կառավարության շենքի շուրջբոլորին։ Այսպես, 24News-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են Հանրապետության հրապարակում արդեն իսկ պատրաստվում Ամանորին` նախապատրաստական աշխատանքներին զարկ տալով:

Փաշինյանի վարչակազմը ոչ միայն հրաժարվեց սուգ հայտարարել հարյուրավոր զոհերի կապակցությամբ, այլ նաև իր կողմնակիցներին փորձում է ներշնչել, որ եղածն անխուսափելի էր, ուստի և պետք է ոչ միայն առաջ շարժվել, այլ առաջ շարժվել տոնական տրամադրությամբ ու սկսել նշել Նոր տարին՝ դրանից գրեթե երկու ամիս առաջ։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ