Թուրք-սիրիական սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

42065352_142_0_1280_640_1920x0_80_0_0_9af6073f291e89282c2b78a78005297f

Այսօր առավոտյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Իսկենդերուն քաղաքից (Հաթայ նահանգ) 21 կմ դեպի արևելք։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։

--00—ՅՄ