Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթել են IDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

շա

IDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։

Մանուել Պետրոսյանը հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:

 Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 5.5 միավոր և, համապատասխանաբար, 17-րդ և 20-րդ հորիզոնականներում են: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթեց գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր: 

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

 --00—ԼՀ