Արցախի ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի առաջնություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

շախմատ

Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները:
Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ:
Մրցավարական և կազմակերպչական աշխատանքները համակարգվել են շախմատի դպրոցի ղեկավարությաւն կողմից: Միջոցառման ավարտին անհատական պայքարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ԱՀ ներքին գործերի նախարարի անունից պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով:
Մրցաշարի կազմակերպչական մասն ապահովելու համար շախմատի դպրոցի ղեկավարությանը տրվել են շնորհակալագրեր:
Առաջնության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացրել է ԱՀ ոստիկանության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստության բաժինը:
ՆԳՆ ծառայողների միջև կազմակերպված առաջնությանը հետևել են ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

--00—ՄՀ