Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հաջիզադե

Հայաստանի արտգործնախարարությունը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի՝ թվիթերում երեկվա գրառումը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ խոսնակը՝ հղում անելով ՀՀ ՔԿ տվյալներին, գրել է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս․ «200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ»,-գրել է Բադալյանը։

Հաջիզադեն սա «հերթական կեղծիք» է որակել։

--00—ՅՄ