Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը համատեղ անցկացնում են որոնողափրկարարական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

հ

Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը  (ՀԿԹՀ) Արևելյան Միջերկրական ծովում համատեղ անցկանում են որոնողափրկարարական զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը;

Զորվարժությունը նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին՝ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի հիշատակին: 

Մինչ ծովում որոնողափրկարարական վարժանքների սկսվելը անցկացվել են նաև ցամաքային զորավարժություններ։

Նշվում է, որ զորվարժությանը որպես դիտորդ ներկա են եղել 13 ռազմական կցորդ 6 երկրներից, այդ թվում ՝ Ադրբեջանից, Կոսովոյի, Ջիբութից, Կատարից, Լիբիայից և Պակիստանից։

--00--ԼՀ