Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1091754.jpg

Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։

Զոորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:

--00—ԶՀ