Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News 

փա

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: 

Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: 

 Տիկին Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն:

--00--ԼՀ