Փաշինյանն ու Շիմոնիտեն ներկա են եղել հայ-լիտվական հարաբերություններին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ 

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլ ծառյությունը, վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։

--00--ԱՀ