Երևանի իր աշխատավայրում հայտնաբերվել է ՀՀ-ում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Մանուշյան 72 հասցեի աշխատավայրում հայտնաբերել են ՌԴ քազաքացի՝ 37-ամյա Վյաչեսլավ Պանամարյովի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:

 

--00—ԱՊ