Ադրբեջանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո 1713 հայ զինվորի դի է հանձնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

images.jpg

Բաքուն հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Երեւանին 1713 հայ զինվորի դի է հանձնել:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, գրում է Sputnik Азербайджан-ը:

Բաքվում հայտարարել են նաև, որ Ադրբեջանը գերությունից ազատել է 159 հայի (118 զինծառայող, 41 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) ձերբակալվել են մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։

 --00—ԶՀ