ՀՀ-ում առաջին անգամ ելույթ կունենան տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:                       

Նոյեմբերի 12-ին՝  ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Ռոլանդո Վիլլասոնը և Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է և այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների:

Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ:

 

--00—ԱՊ