Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով․ վարչապետը կօգտվի ելույթ ունենալու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Նիկոլ
24News-ին հայտնի դարձավ, որ քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ազգային ժողով ու ելույթ կունենա։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կա նման իրավակարգավորում, ըստ որի՝ սահամանադրական փոփոխությունների մասին քննարկման ժամանակ երկրի վարչապետը կարող է ելույթ ունենալ ԱԺ-ում։

Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից կխոսի սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին։

ԱԺ-ում այս պահին արտահերթ նիստ է։ Քննարկվում է ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը։