Գերիների փոխանակումը զրոյական կետ է և մեծացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Գերիների փոխանակումը զրոյական կետ է և մեծացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։  Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման բացման արարողության ժամանակ՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությունից։

Խոսելով Ադրբեջանի հետ տարվող բանակցություններից՝ Փաշինյանը նշեց, որ ինքը չի ուզում կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա։

«Գերիների փոխանակման գործընթացից մենք պիտի կարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին, այլ ոչ թե հակառակի»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ