Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է․ այս օրերին ամբողջ քաղաքը լեփ-լեցուն էր լինում մարդկանցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

big_1506692715_7233930

Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է: Այս առիթով Էրեբունի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում պատմական ակնարկ են արել՝ նշելով․

«Մեր մայրաքաղաքի հիմնադրման առաջին տարեդարձը՝ 2750-րդ ամյակը, նշվել է 1968թ. հոկտեմբերին։ Այդ օրերի նշանակալի իրադարձություններից էր նաև Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում և թանգարանին հարող փողոցի անվանակոչումը՝ «Էրեբունի»։

Գրեթե միշտ այս օրերին ամբողջ քաղաքը՝ հատկապես Էրեբունի փողոցը, լեփ-լեցուն էր մարդկանցով: Մեծ տոնախմբությունը համախմբում էր ոչ միայն տեղի բնակիչներին, այլև աշխարհասփյուռ հայությանը:

Եվ մենք լիահույս ենք, որ դեռ շատ առիթներ կունենանք մեր սրտի մայրաքաղաքի տարեդարձը մեծ տոնախմբությամբ տոնելու»։

--00—ՅՄ