«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեի 80 %-ը կուղղվի 2 թատրոնների վերանորոգմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80 %-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։

Այցելեցի նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»,-նշված է գրառման մեջ։

1

--00—ԼՄ