ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև, սկզբի համար նախարարների մակարդակով, խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ:  Բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի, ցանկացած ձևաչափով։ Այս մասին Բիշքեքում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ղարաբաղյան ճգնաժամը Արևմուտքի փորձերի ամենաթարմ օրինակն է՝ խաթարելու Մոսկվայի հարաբերություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ» - մտահոգություն է հայտնել ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է նաև, որ վերջին 3 տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիաները կանխելու համար, կարգավորման ուղղությամբ աշխատանք է տարվել եռակողմ ձևաչափով, և ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները։

Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Բիշքեկում են Ղրղըզստանի, Ռուսաստանի,  Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հանդիպմանը, ինչի մասին հայտարարել էր ՀՀ կառավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ