ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցն է մնացել, 100 մ այս կողմ, 1 կմ այն կողմ, էական չէ․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական հարցերը կարգավորվել են, մնացել են սահմանագծման և սահմանազատման հարցեր, հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կան տեխնիկական բնույթի հարցեր սահմանազատման և սահմանագծման հետ կապված․ հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել և անցնել արդեն տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին։», - հավելել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ