Խարբերդում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2023_10_13_07_18_15_v1.thumb_

Հոկտեմբերի 13-ին, ժամը 02:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03:25-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1981 թ.):

--00—ՅՄ