Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Աին.jpg

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 22-ին, ժամը 17:34-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

--00--ԱՀ