ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման հումանիտար դադար չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված բոլոր պատանդները ազատ չարձակվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Իսրայելի հայտարարությունից առաջ Կարմիր խաչը կոչ էր արել թույլ տալ վառելիքի մուտքը Գազայի հատված, որպեսզի գերծանրաբեռնված հիվանդանոցները «չվերածվեն դիահերձարանների»։
Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը, ինչի հետևանքով նաև անհնար է դառնում գեներատորներով էլեկտրաէներգիա ստանալը։
«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրական հոսանքից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների», - հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին՝ շեշտելով, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ