ԵԽԽՎ նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև ԱՀ-ում զոհվածների հիշատակը ոգեկոչելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

վա

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:

«ԵԽԽՎ Նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը ոգեկոչելով։

Նա օգտագործեց Աստվածաշնչյան "Exodus" (ելք) բառը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը բնորոշելու համար»,- հավելել է նա:

--00--ԼՀ