Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդներ. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_10

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կմեկնեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը։

Նրանք Նիդերլանդներում կլինեն հոկտեմբերի 9-13-ը ներառյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և քննարկումներ անցկացնելու նպատակով:

--00—ՅՄ