Հռոմի ստատուտով ՌԴ նախագահին ձերբակալելու մասով խոսք չի գնում, ողջամիտ չէ. Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Այն լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է նաև երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով Հռոմի ստատուստի վավերացման մասին։

Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում ՌԴ-ից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, Կիրակոսյանն ասաց, թե չի կարող ասել․ «Բայց եթե նույնիսկ խնդիր կա՝ լուծումներ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ